Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել

Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման արդյունքում ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է դասագրքերի հեղինակներին՝ դասագրքերում առկա վրիպակների, անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել ներդիրներ և պարզաբանումներ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքում և «Անտարես» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն դասագրքերում առկա վրիպումների, անճշտությունների և բացթողումների վերաբերյալ:
Դրանք նախարարությունում քննարկվել են և ներկայացվել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ՝ ըստ անհրաժեշտության ներդիր ստեղծելու և դրանք դասագրքերին կից ներառելու նպատակով: Զուգահեռաբար վերոնշյալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են հեղինակների կողմից և տեղադրվել ԿՏԱԿ-ի և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կայքերում:
«Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ն իր կողմից տպագրված 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Բնություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Երկրաչափություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում:

«Դաշնակցական ու Հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
1314:48
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում (տեսանյութ)
3714:24
«Դպրոցում պլակատ ենք տեսնում՝ կազակների ատամանի չգիտեմ ինչը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6912:00
«Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:54
«Երկրի վարչապետը գնում, դասի ա նստում, ձեռ են առնում». Նիկոլ Փաշինյան
7311:48
«Մի երկրում, որտեղ Լիսկան գիտությունների դոկտոր, Ծառուկյանն էլ դասագրքի հեղինակ լինի...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8411:42
«Էդ ուսուցիչներն իրենց պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար». Նիկոլ Փաշինյան
6711:36
«Ո՞նց կարա 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու անհրաժեշտություն լինի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6011:24