«Ոսկեպարի եկեղեցու ճակատագիրը սահմանազատման դեպքում մնում է անհայտ»․ Քորթոշյան

Պատմաբաններն ու փորձագետներն էլ հայտարարում են, որ այդ տարածքները թշնամուն զիջելը կվտանգի ամբողջ Հայաստանը, քանի որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող ճանապարհը հայտնվում է թշնամու հսկողության ներքո, ավելին՝ այդ տարածքներում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնք փաստում են, որ դրանք պատմականորեն հայկական տարածքներ են եղել։
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ասել է, որ սահմանին գտնվող՝ 7-րդ դարի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ամենանշանավոր հուշարձաններից է։
«Եկեղեցու ճակատագիրը, եթե սահմանազատում լինի, մնում է անորոշ, այժմ այն գյուղի տարածքում չէ, այսինքն՝ չորս գյուղերից որևէ մեկի տարածքում չէ։ Եթե սահմանազատում լինի, կարծում եմ՝ եկեղեցին հայտնվելու է ճիշտ սահմանին, որտեղ այցելելու հնարավորություն կա՛մ չի լինի, կա՛մ էլ խնդիրներով կլինի»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Նա վստահեցրեց, որ չի հավատում Ադրբեջանի խաղաղասիրությանը։ Եվ եթե Ադրբեջանն իրականում խաղաղության գնար և սահմանազատում տեղի ունենար, Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնային խորհրդային սահմաններին, որտեղ այդ չորս գյուղերը վերադարձվելու էին Ադրբեջանին, թեպետ ամբողջ Մեծ Հայքի տարածքը պատմական Հայաստան է։
«Այս ամենը չի նշանակում, որ այդ տարածքներում եղած բնիկ հայկական հուշարձանները թշնամին պետք է ոչնչացնի։ Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ ցույց է տվել, որ այն տարածքներում, որոնք անցնում են իր հսկողության տակ, իրականացնում է մշակութային եղեռն ու ոչնչացնում է հայկական հուշարձանների հետքը։
Այս ամենը Եվրոխորհրդարանի մի քանի բանաձևերում արձանագրված է։ Եթե այս հարաբերությունների միջնորդը Եվրոպան է, պետք է ստեղծի երաշխիքներ՝ նաև հաշվի առնելով եվրոպական արժեքները, որ այդ տարածքներում գտնվող հայկական հուշարձանները պետք է պահպանվեն։
Վերին Ոսկեպարի տարածքում հիմնական հուշարձանները՝ եկեղեցիները, խաչքարերով գերեզմանոցները, բերդերն ավելի հին են։ Կա մեկ մահմեդական հուշարձան՝ գերեզմանոց, որը 19-րդ դարի է, բայց բոլոր հուշարձանները, որոնք գտնվում են այնտեղ, բոլորն անվնաս վիճակում են, իսկ Արծվաշենում, որը 90-ականներից թշնամու հսկողության տակ է՝ թշնամին որևէ հայկական հուշարձան չի թողել»,- եզրափակեց Րաֆֆի Քորթոշյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
119Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
95715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
54613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62610.09.2026, 16:12