Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000 ուսուցիչ

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000 ուսուցիչ։
2025 թվականին շարունակվելու է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային ձևաչափով: Գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 9-ին։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2021-2023 թթ. ատեստավորման արդյունքում շուրջ 4000 ուսուցիչ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատավարձ են ստանում: Նրանցից 2738-ը, ըստ ցուցաբերած արդյունքի, ստանում է 30-50% հավելավճար, 1,165 ուսուցիչ ունի դրույքաչափի բարձրացում՝ 200000 ՀՀ դրամի չափով: «Այս միջոցով նաև բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ատեստավորվեցին և իրենց աշխատանքը շարունակելու հնարավորություն ունեցան: Ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն իր աշխատանքն է շարունակում, այլև բարձրացված վարձատրություն է ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
138Երեկ, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
53924.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
63123.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
84319.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
89218.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
89218.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
95517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
83516.09.2026, 15:48