Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Այն պատմական վայրում էինք, որտեղից սկսվել է քրիստոնեության տարածումը․ որտե՞ղ էինք մենք»․ Ավետիք Չալաբյան

«Այն պատմական վայրում էինք, որտեղից սկսվել է քրիստոնեության տարածումը․ որտե՞ղ էինք մենք»․ Ավետիք Չալաբյան
123
Այսօր, 03:06

«ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ճանապարհները երեկ մեզ բերեցին այն պատմական վայրը, որից, ըստ Նոր կտակարանի, սկսվել է քրիստոնեության տարածումը եվրոպական մայրցամաքում՝ այստեղ Պողոս առաքյալը ստեղծել է առաջին քրիստոնեական համայնքը, հետագայում էլ նրա գրված հայտնի նամակներից մեկը հասցեագրված է հենց այս քաղաքի հավատավոր բնակիչներին:
Պողոս առաքյալը նույնիսկ մի որոշ ժամանակ ազատազրկված է եղել իմ ետևում գտնվող բանտախցում, սակայն քաղաքին պատուհասած երկրաշարժը համոզել է հռոմեական իշխանություններին, որ այսպիսի բարձրաստիճան հոգևորականին ազատազրկելը աշխատում է հենց իշխանության դեմ, և նա ազատ է արձակվել ու շարունակել իր առաքելությունը դեպի կայսրության խորքը: Երեք դար հետո, քրիստոնեության պաշտոնական ընդունելությունից հետո, քաղաքում Պողոս առաքյալի պատվին վիթխարի տաճարներ են կառուցվել, և երկար ժամանակ քաղաքը եղել է քրիստոնեության կենտրոններից մեկը, մինչև օսմանների կողմից ավերվելը:
Գիտակներին առաջարկում եմ նշել, թե որտեղ էինք մենք երեկ, մինչ այդ ջերմ ողջույներ ենք հղում քրիստոնեական հավատի բոլոր հետևորդներին»:

Աղբյուրը`   Ավետիք Չալաբյան