«Առանց հոդաբաշխ հիմնավորման փակել մի հաստատություն, փոխարենը չստեղծելով ոչինչ՝ անթույլատրելի է». Վահե Սարգսյանը՝ «Նորավանքի» փակման մասին
![]() 1087 Երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ., 20:20 Դեռևս 2000 թվականին ՀՀ կառավարության կողմից հիմնված «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը նոր կառավարության հրամանով փակվում է հունվարի 1-ից: Թե որն է փակման պատճառը, ոչ մի բացատրություն չի տրվում: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը հակված է այն կարծիքին, որ պատճառը ֆինանսավորումը չէ, այստեղ խնդիրը քաղաքական է: «Անցած մեկուկես տասնյակից ավելի տարիների ընթացքում «Նորավանք» գկ/հ-ում աշխատել են ՀՀ առաջատար վերլուծաբաններ, հայագիտության և տասնյակ այլ կարևորագույն ոլորտների ներկայացուցիչներ: Անցած շրջանում «Նորավանքը» ստեղծել և խորացրել է կապեր աշխարհի առաջատար գիտական և ուղեղային կենտրոնների հետ, որոնցից շատերի ներկայացուցիչները ՀՀ-ին, Արցախին, համահայկական խնդիրներին ծանոթացել են հենց «Նորավանքի» շնորհիվ»,- տեղեկացնում է մեր զրուցակիցը: «Նորավանքում» ստեղծված է Հայագիտական հետազոտությունների կենտրոն, որի բազմաթիվ հետազոտությունները մնայուն գործեր են, Հայաստանով ու հայությամբ զբաղվող մասնագետների սեղանի մշտական գրքերը: «Չեմ կարող չանդրադառնալ «Նորավանքի» տպագիր այլ արտադրանքներին ևս. 2003 թ. ի վեր անընդմեջ երեք լեզուներով հրատարակվող «21-րդ դար» գիտական հանդեսին, «Գլոբուս» գիտավերլուծական տեղեկատուին, հարյուրավոր այլ հետազոտությունների, մենագրությունների, կոլեկտիվ աշխատանքների, որոնք վերաբերել են տեղեկատվական անվտանգության հարցերին, տարածաշրջանային զարգացումնեին, հարևան երկրների ներքին զարգացումներին և այլն, և այլն: Հատուկ կուզենայի նշել «Նորավանքի» և Սփյուռքի նախարարության հետ համատեղ իրականացված հետազոտական-հրատարակչական ծրագրերը, որոնց շնորհիվ մեր սեղաններին են սփյուռքին, հայագիտությանը, աշխարհի մի շարք երկրների սփյուռքին և այլ հարցերին նվիրված մի քանի տասնյակ հաջողված աշխատանքներ: Ուզում եմ կարևորել ևս մեկ փաստ. «Նորավանքն» իր հրատարակչական ձեռնարկներում և հետազոտական ծրագրերում չի անտեսել երիտասարդ, որոշ դեպքերում անգամ սկսնակ վերլուծաբաններին, ասպիրանտներին, և այսօրվա շատ երիտասարդ գիտնականներ, քաղաքագետներ ու փորձագետներ իրենց առաջին գիտական աշխատանքների տպագրման համար երախտապարտ են «Նորավանքի» «21-րդ դար» գիտական հանդեսի խմբագրակազմին: Եթե ՀՀ ներկայիս իշխանություններին չի բավարարել այսքանը, թող քննարկում կազմակերպեին «Նորավանքի» հետ, թող բարեփոխման պահանջներ դնեին, թող աշխատանքից ազատեին իրենց պահանջները չբավարարող աշխատակիցնեին: Առանց հոդաբաշխ հիմնավորման փակել մի հաստատություն, փոխարենը չստեղծելով ոչինչ՝ անթույլատրելի է: Աշխարհի բոլոր զարգացող և զարգացած երկրների վերնախավն իր քաղաքական ուղեգիծը մշակելիս առաջնորդվում է սեփական անալիտիկ կենտրոնների տված արտադրանքի վրա: Եթե ՀՀ նախկին իշխանությունները նորերի կողմից մեղադրվում են միաձնյա կառավարման կամ ոչ ժողովրդավարական լինելու համար, ապա նոր պայմաններում, երբ օրինաչափորեն այլևս ոչ թե անձերը, այլ համակարգերն են կառավարելու երկիրը, պետք է ոչ թե փակվեն վերլուծական կենտրոնները, այլ «Նորավանքի» կողքին հիմնադրվեն նորերը: Այլապես՝ տպավորություն է, որ ՀՀ-ում «փողոցային կառավարման» մշակույթը գրավում է հաստատուն տեղ և փոխարինում է «համակարգային կառավարման» մոդելին»,- վստահ է Վահե Սարգսյանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա նաև տեղեկացրեց, որ հիմնադրամի մոտ 40 աշխատակիցների համար հիմա անորոշ վիճակ է: Կառավարությունն ասել է՝ թող գնան առընթեր տեղեկատվական և վերլուծական բաժին, դիմեն աշխատանքի համար, բայց ինչ աշխատանք, քանիսը կընդունվեն, ինչ պայմաններով, ոչինչ պարզ չէ: |

Սթոունհենջից հին. Բրիտանիայում հայտնաբերվել է աղջնակի 11000-ամյա թաղում (լուսանկար)
249009.03.2026, 00:21
«Անտարկտիկական թերակղզու սառցե ծածկույթը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել 20%-ով»․ #DM
165608.03.2026, 16:33
«Նոբելյան մրցանակակիրը ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից»․ Լևոն Ազիզյան
110204.03.2026, 09:48
«Գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է գրեթե 3 անգամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
132928.02.2026, 10:24
Դորտմունդի համալսարանում նեոլիթյան բնակավայր է բացվել (լուսանկար)
538026.02.2026, 09:13
Ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ ՆԱՍԱ-ն անձնակազմ կուղարկի Լուսնի մոտ
627824.02.2026, 00:54
Գիտնականները պարզել են, որ մարդիկ 2,5 հազար տարի առաջ կարողացել են կատարել բարդ վիրահատություններ
353223.02.2026, 02:03
«Որոշ համեմունքներ կարող են նվազեցնել դեպրեսիայի ախտանիշների արտահայտվածությունը»․ Front Nutr
353922.02.2026, 16:57
