«Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ». այսօր Սայաթ-Նովայի ծննդյան օրն է
![]() 2596 Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 12:25 Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրը ուրիշ ջըրեն է՛, Այսօր ուշ միջնադարի աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի (Հարություն (Արութին) Սայադյան) ծննդյան օրն է: «Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։ Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց»,- այսպես է նրան բնութագրել Հովհաննես Թումանյանը: Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Մինչև 30 տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիների։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի) անունով։ Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ. 1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ նա արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Հայրենիք վերադառնալու թվականը, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին. Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին. Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր-Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտեմբերին, Աղա-Մահմեդ Խան Ղազարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Ամեն տարի Թբիլիսիում, Սայաթ-Նովայի հիշատակին, կայանում է «Վարդատոնը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ: Տոնը առաջին անգամ նշվել է Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի ջանքերով՝ 1914-ին: «Նայել է՝ աշխարհը մի պատուհան է: Նայում է աշխարհի պատուհանից մեծ, անհուն, անսահման աշխարհին, իրականությանը, և խոցվում է նրա սիրտը, ձեռքն է առնում քամանչան... և երգում է աշխարհի վիշտը, ցավերը, տառապանքները...»,- ասել է Ա. Իսահակյանը: |

«Խազեր 2026». հայտնի են մրցանակակիրները
165Երեկ, 22:18
Ներկայացվում է «Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը
40226.03.2026, 22:00
«Կանազ» մշակույթի տունը՝ հրդեհից հետո (լուսանկար)
45126.03.2026, 20:48
«Միջազգային կառույցների ընտրովի մոտեցումները նպաստում են Ադրբեջանի հանցավոր քաղաքականության շարունակականությանը». հայտարարություն
57625.03.2026, 03:06
«Թող նախանձողները պայթեն». Թուրքիայում հայտնաբերվել է 1500-ամյա խճանկար (տեսանյութ)
150224.03.2026, 20:58
Իրանում հարվածների հետևանքով ավելի քան 120 պատմական հուշարձան է վնասվել
110023.03.2026, 14:45
Մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը
180920.03.2026, 19:24
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապն տոնի առիթով կմատուցվի բաց խորանով Սուրբ և Անմահ Պատարագ
96619.03.2026, 23:54
