Մահացել է հայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանը

Փարիզի «Նոր Յառաջը» հաղորդում է, որ մահացել է սփյուռքահայ և ֆրանսիական աստղագիտության նշանավոր դեմքերից մեկը՝ Հակոբ Թերզանը: Թերզանի հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղախմբերը հայտնի են բոլոր աստղագետներին: Նա իր բազմամյա գործունեությամբ և կարևոր արդյունքներով լուրջ ավանդ ունի դիտողական աստղաֆիզիկայի մեջ:
Հակոբ Զարեհի Թերզանը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 31-ին՝ Կոնստանտնոպոլսում (Ստամբուլ): Ավարտել է Կ. Պոլսի համալսարանը (1945՝ մաթեմատիկայի գծով բակալավրատ, 1949՝ աստղագիտության գծով մագիստրատուրա) և որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Ստամբուլի Կեդրոնական վարժարանում: 1956-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1957-1959-ին տեխնիկական վարժարանում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1959-1965-ին՝ որպես օգնական աստղագետ, հետագայում՝ գիտաշխատող: 1967-1998-ին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983-ին եղել է այդ աստղադիտարանի տնօրենի տեղակալը: 1965-ին Լիոնի համալսարանի կողմից արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980-ին՝ պրոֆեսորի կոչման:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
82908.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
84208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
71006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
187002.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
192001.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
139121.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
549620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
342020.10.2026, 19:54