«ԿԳՄՍՆ-ն չարաբաստիկ չափորոշիչներով չի սահմանափակվելու»․ Գևորգ Էմին-Տերյան

Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, հատկապես ուսուցիչներ, արդեն պարզ է, որ ԿԳՄՍ-ն չարաբաստիկ չափորոշիչներով չի սահմանափակվելու։ Հետո ի հայտ են գալու նոր ճակատներ, որոնցից մեկն էլ, ենթադրում եմ, լինելու են հայերենի ու հայ գրականության ուսուցիչների իրավունքների սահմանափակումները (ատեստացիաներ, վերապատրաստումներ), որոնք կարող են վերաճել հետապնդումների։ Դա կանխելու և ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար կարելի է ստեղծել «Հայոց լեզվի ու հայ գրականության ուսուցիչների արհմիություն», որը ոչ միայն կզբաղվի ուսուցիչների իրավունքների պաշտպանությամբ, այլև կգույքագրի ոլորտի խնդիրները ու կփորձի դրանք լուծել, կկազմակերպի որոշակի դասընթացներ։ Արհմիության վճարը կարող է լինել սիմվոլիկ գումար՝ ամսական 100 դրամ, որի դիմաց ուսուցիչները կստանան իրավաբանական և այլ բնույթի խորհրդատվություն ու աջակցություն։ Ի՞նչ կասեք»։

«Առաջարկում եմ կրթական աստիճանը ստուգելու հետազոտություն անցկացնել նաև ԱԺ-ում»․ Թաթուլ Հակոբյան
160Երեկ, 17:36
«Ամեն ինչ իրենց մակարդակին են իջեցնում»․ Արա Պապյան (լուսանկար)
162Երեկ, 17:18
«Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի»․ Հակոբ Բադալյան
179Երեկ, 10:00
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
183Երեկ, 09:18
«Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք»․ Տիգրան Ջրբաշյան (լուսանկար)
21309.09.2026, 17:24
«Ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում Կենտրոնի դպրոց»․ Անի Կաղինյան
24109.09.2026, 15:36
«Դպրոցահասակ երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը․ որտե՞ղ է խնդրի պատճառը»․ Մանե Թանդիլյան
22209.09.2026, 15:18
««Հայ ասպետ»․ նախագիծ, որը կրթում ու դաստիարակում էր մատաղ սերնդին»․ Մենուա Սողոմոնյան
23609.09.2026, 10:48