Դաղստանի մուֆթիաթը ֆեթվա է արձակել (մուֆթիի, ֆաքիհի կամ ալիմի կողմից կայացված որոշում, որը հիմնված է իսլամի սկզբունքների և մուսուլմանական իրավական պրակտիկայի նախադեպերի հիման վրա), որում ասվում է, որ կանանց թլպատումը կտրականապես արգելված է իսլամում։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է հանրապետության մուսուլմանների հոգևոր վարչության կայքում։ «Անհրաժեշտ է նշել, որ կանանց թլպատումը, որի մասին խոսում են իսլամական աստվածաբանները, չի ենթադրում ոչ կլիտորիդէկտոմիա (կլիտորի(ծլիկի) մասամբ կամ ամբողջական հեռացման գործողությունը), ոչ էլ մեծ կամ փոքր սեռական շուրթերի հեռացում, առավել ևս՝ ինֆիբուլյացիա կամ փարավոնյան թլպատում, որի դեպքում հեռացվում են միայն մեծ կամ միայն փոքր ամոթաշուրթերը։ Վերը նշված ընթացակարգերը անընդունելի են իսլամի համար»,- ասել են մուֆթիաթում։ Նշել են, որ թույլատրվում է միայն ծլիկի շուրջ ավելորդ մաշկի հեռացումը։ Այս դեպքում, ծլիկը չպետքե վնասվի և գործողությունը պետք է իրականացնի գրագետ մասնագետը։ «Դա արվում է այն դեպքում, եթե կինն ունի ավելորդ մաշկ ծլիկի շուրջ, այլապես կինը թլպատված կհամարվի»,- նշված է ֆեթվայում: Դաղստանի մուֆթիաթը վերջին ժամանակներս լուրջ ճնշման տակ է հայտնվել, ինչը, ի վերջո, ստիպել է նրան հստակեցնել իր դիրքորոշումը, ենթադրել է կովկասագետ-գիտնական, մարդաբան և ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Ահմեդ Յարլիկապովը: Նրա կարծիքով՝ վաղ է խոսել այն մասին, արդյոք ֆեթվան ինչ-որ ազդեցություն կունենա, թե ոչ։ «Մուսուլմանների հոգևոր կառավարումը (Դաղստանում) հանդիսանում է հեղինակություն հավատացյալների մի մասի համար։ Մյուս մասի համար այն հեղինակություն չէ։ Մարդիկ կարող են ունենալ այլ առաջնորդներ, որոնք կարող են հրապարակել այլ ֆեթվաներ»,- ասել է Ահմեդ Յարլիկապովը։ Նա նաև նշել է, որ մուսուլմանն իրավունք ունի ընտրել նրան, ում ուզում է ենթարկվել և ում ֆեթվաներին հետևել: «Բայց արդեն մեծ առաջընթաց է, որ գոնե նման ձևով ֆեթվան ընդունվեց»,- ընդգծել է Յարլիկապովը: Սակայն հանրապետության բնակչության մի մասը, այնուամենայնիվ, կարող է լսել մուֆթիաթի կարծիքը և հրաժարվել տվյալ պրակտիկայից։ Նման կարծիք է հայտնել ժամանակի գլոբալ հարցերի և տարածաշրջանային խնդիրների հետազոտման «Կովկաս. Աշխարհ. Զարգացում» կենտրոնի նախագահ Սաիդ Սիրաժուդինովը»։ Սիրաժուդինովան ընդգծել է, որ ֆեթվան չի նշանակում, որ խնդիր այլևս չկա, քանի որ «թլպատության ոչ բոլոր պրակտիկանտներն են առաջնորդվել կրոնական հայացքներով»: Կանանց թլպատությունը կարծես «սարսափելի, վայրի, խեղված ընթացակարգ» լինի, կարծում է բժիշկ-վնասվածքաբան, դոցենտ Մահոմեդ Աբդուլհաբիրովը: Նրա խոսքով՝ կնոջ ծլիկի հեռացումը կարելի է համեմատել տղամարդու սեռական անդամը վերին մասից զրկելու հետ։ «Պետք է քրեական պատասխանատվության ենթարկել մի մարդու, ով նման գործողություն է կատարում, որը համաձայնվել է աղջկա հարազատների և մյուս կողմնակի անձանց կողմից կատարվող այդ ոճրագործությանը»-Մահոմեդ Աբդուլհաբիրով։ Դաղստանում որոշ ազգեր մինչ այժմ աղջիկների թլպատություն են կիրառում։ Մուսուլմանների մի մասը այդ ընթացակարգի անհրաժեշտությունը բացատրում են մաքրաբարոյության ձգտումով, ինչպես նաև «կանանց հանդարտեցնելու» անհրաժեշտությամբ: Այս մասին, մասնավորապես, ասել է կրոնական միավորումների հետ փոխգործակցության նախագահական խորհրդի անդամ և Հս․ Կովկասի մահմեդականների համակարգող կենտրոնի ղեկավար Իսմայիլ Բերդիևը, ով նշել է, որ պետք է թլփատել երկրի բոլոր կանանց, որպեսզի արմատախիլ արվի անբարոյականությունը և «նվազի սեքսուալությունը»: Մախաչկալայի Կենտրոնական Ջումա մզկիթի իմամի տեղակալ Մահոմեդ Կուրբանդիբիրովն ասել է, որ ընթացակարգն, իբր, իսլամում բռնություն չի համարվում և կոչված է օգնելու մուսուլմաններին վերահսկել իրենց՝ չափահաս դառնալուց հետո: