Էկոլոգիական աղետ. Թուրքիայում և Ադրբեջանում երաշտ է

Ադրբեջանական լրատվամիջոցները ահազանգում են երկրում երաշտի վտանգի մասին, քանի որ զգալիորեն նվազել է Կուր գետի մակարդակը: Ադրբեջանի Սուրրա բնակավայրի բնակիչ Ադիլ Շաբանլըի խոսքերով՝ այս ամիս Կուր գետի մակարդակը հասել է նվազագույնին: Նա ընդգծել է, որ ջրի սակավությունն ու ջրի բացակայությունը համապետական խնդիր է, ուստի անհրաժեշտ է ջրային ռեսուրսները զգույշ և արդյունավետ օգտագործել։
Երաշտի մասին ահազանգում են նաև Թուրքիայում. Թուրք պատգամավոր Մուհարրամ Ինջեն հայտարարել է, որ Թուրքիան ջրային ճգնաժամի շեմին է, ինչը կհանգեցնի արդյունաբերական ճգնաժամի:
Ավելի վաղ թուրքական թելեգրամյան ալիքներն հաղորդել են, որ թուրքիայի Չանագալա բնակավայրում ջրօգտագործման սահմանափակումներ են մտցվել:
Թուրքիայի արևելյան հատվածը սնուցող ցամաքած Տիգրիս գետի նկարները հաստատում են՝ Թուրքիայում երաշտ է սկսվում:
Հաղորդում են նաև, որ Ստամբուլի ջրամբարները ևս աննախադեպ տեմպով ծանծաղում են:
Ավելի վաղ ամերիկյան Յելի համալսարանի հետազոտողները նշել էին, որ կլիմայական փոփոխությունների ֆոնին Թուրքիային սպառնում է առանց ջուր ապագա:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
13100:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
143Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
333Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
203Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
349Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
146Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
126Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
133Երեկ, 14:54