Ահաբեկչություն Իրանում. սպանվել են ոստիկաններ

Իրանի ոստիկանությունը ոչնչացրել է չորս ահաբեկիչների, որոնք հարձակվել են Զահեդան քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա:
«Ոստիկանության 16-րդ բաժնում զինված անձանց կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով սպանվել է երկու ոստիկան, ոչնչացվել են բոլոր չորս զինված ահաբեկիչները»,- ասել է շրջանի ոստիկանապետը։
Նրա խոսքով՝ առավոտյան այցելուների քողի տակ չորս զինված ահաբեկիչներ ծրագրել են մտնել ոստիկանական բաժանմունք, սակայն գլխավոր մուտքը հսկող հերթապահ զինվորի զգոնության շնորհիվ ձախողվել են։ Փոխհրաձգության սկզբում ահաբեկիչներից մեկն սպանվել է։ Դրանից հետո հարձակվողները մտել են ոստիկանական բաժանմունքի դիտաշտարակ ու սկսել անկանոն կրակել։
«Բոլոր չորս զինված ահաբեկիչներն սպանվել են տեղում՝ ոստիկանների ինտենսիվ կրակոցից, նրանց մոտ հայտնաբերվել է 4 զենք, 7 նռնակ և մի քանի մահապարտի գոտի»,- մանրամասնել է ոստիկանապետը։
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգը, որի կենտրոնն է Զահեդան քաղաքը, գտնվում է երկրի հարավ-արևելքում և սահմանակից է Աֆղանստանին և Պակիստանին։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
9400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
108Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
260Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
174Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
286Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
135Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
114Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
122Երեկ, 14:54