«Արդյո՞ք Ֆրիկն ուսանել է Գլաձորում». Կարեն Մաթևոսյան
![]() 495 Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 01:12 Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրելԱրդյո՞ք Ֆրիկը, որը մեր միջնադարյան գրականության մեջ սոցիալական, քննադատական սուր բովանդակությամբ գործեր գրած ամենահայտնի բանաստեղծն է, ուսանել է Գլաձորում։ Ժամանակին այդպիսի ենթադրություն է արել Գարեգին Հովսեփյանը (նշանավոր հայագետ և Կիլիկիո կաթողիկոս), որի համար հիմք է ծառայել Ֆրիկի գործերից մեկի վերնագրում եղած նշումը, թե այն գրել է «ի վանս բանասիրաց», որն ուսումնասիրողը նույնացնում է Գլաձորի հետ (Խաղբակեանք... Բ. հրատ., էջ 256)։ Պետք է ասել, որ Գլաձորի ուսուցչապետ Եսայի Նչեցին 1297 թ. մի նամակի տակ ստորագրելով՝ իր մասին գրում է. «Ես Եսայի՝ կրտսեր բանասիրաց…»։ Այդպես է իրեն կոչում նաև Գլաձորի հաջորդ ուսուցչապետ Տիրատուր Կիլիկեցին. «Ես՝ յետինս ի բանասիրաց՝ Տիրատուր»։ Իսկ գլաձորցի գրիչ Հունանն իր մասին ասում է «ես՝ յետինս ի յաշակերտս բնասիրաց...»։ Այս վկայությունները համոզում են, որ Գարեգին Հովսեփյանի ենթադրությունը ճիշտ է։ Աղբյուրը` Կարեն Մաթևոսյան |

«Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան
94613.12.2025, 00:06
«Իսկ մեզ մոտ շարունակում են խոսել ոչ իրական «ակադեմիական քաղաքի» մասին»․ Վահագն Սարոյան
99912.12.2025, 16:54
«Մեկ-մեկ փորձեք հասկանալ՝ ինչ եք ասում». Տաթևիկ Վիրաբյան
96212.12.2025, 10:30
«Պատասխանատուները, չտիրապետելով իրավիճակին, խելքներից դուրս որոշումներ են կայացնում»․ Արմեն Հովասափյան
101511.12.2025, 11:18
«Վրաստանը տեր է կանգնում երկրի ուղեղը կազմող բուհերին և ուսանողներին». Սեյրան Գրիգորյան
74510.12.2025, 19:30
«Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
92109.12.2025, 14:24
«Իսկ Հայաստանում կրթական բոլոր ծրագրերը վաղուց տապալված են»․ Վահե Լոռենց
85809.12.2025, 12:24
«Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի»․ Կոբախիձե
234408.12.2025, 14:26
