Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է բժշկի. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է բժշկի. «Հրապարակ»
229
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 08:48

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու և անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեկ կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում, և անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։ Սակայն «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակազմից մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը երկու անգամ նա այցելում է ԲԿ՝ վերականգնող սիստեմաներ է ընդունում: Իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել՝ դադարեցվում է: Մինչև VIP պացիենտին չեն սպասարկում-ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում»: