Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Իր գործին նվիրված մասնագետի կորուստն անդառնալի է». Տիգրան Ավինյան

«Իր գործին նվիրված մասնագետի կորուստն անդառնալի է». Տիգրան Ավինյան
150
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 11:30

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը. «Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Ցավալի է հայտնել, որ բժիշկը դեպքի վայրում մահացել է։
Իր գործին նվիրված մասնագետի կորուստն անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։
Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է, և բժիշկները գնահատում են վիճակը ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ»:

Աղբյուրը`   Տիգրան Ավինյան