Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«25 համարի երթուղու հարցը մասամբ լուծվեց, իսկ 59 համարի երթուղին կհանվի»․ Պռոշյանի բնակիչ

«25 համարի երթուղու հարցը մասամբ լուծվեց, իսկ 59 համարի երթուղին կհանվի»․ Պռոշյանի բնակիչ
294
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 17:06

Հայտնել էինք, որ որոշում է կայացվել հանել Պռոշյան-Երևան թիվ 25, և Քասախ-Երևան թիվ 59 համարի երթուղիները։ Բնակիչները մի քանի անգամ փակել էին Աշտարակ տանող մայրուղին՝ պահանջելով չեղարկել որոշումը։ Այսօր նրանք Կառավարությունում հանդիպել են ՏԿԵ նախարարության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ․ «25 համարի երթուղու հարցը լուծվեց մասամբ։ Այն պետք է շրջադարձ կատարի ՊՆ նախկին շենքի մոտից։ Խնդրել ենք, որ ավտոբուսը շրջադարձ կատարի Պռոշյանի մուտքի մոտ՝ նախատեսված վայրից մոտ 300 մետր վերև, քանի որ հիվանդ երեխաների և ծերերի համար դժվար է այդ 300 մետրը տեղափոխվելը։ Խոստացան քննարկել և լուծել։ Նշենք, որ Քասախ համայնքի 59 համարի երթուղին հանվում է, բավարարվում է միայն 25 համարի երթուղու հարցը»,- ասաց Պռոշյանի բնակիչը, ով մասնակցել էր Կառավարությունում կազմակերպված հանդիպմանը։ Նա հայտնեց, որ Քասախ համայնքի ներկայացուցիչները վրդովված են դուրս եկել։

«25 համարի երթուղու հարցը մասամբ լուծվեց, իսկ 59 համարի երթուղին կհանվի»․ Պռոշյանի բնակիչ