Կիրակի, 25 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Լիլիթ Աղեկյանը պահանջագիր է փոխանցել՝ ուղղված Աննա Վարդապետյանին»․ Զարուհի Փոստանջյան

«Լիլիթ Աղեկյանը պահանջագիր է փոխանցել՝ ուղղված Աննա Վարդապետյանին»․ Զարուհի Փոստանջյան
204
Այսօր, 00:24

Այսօր՝ 24.05.2025 թվականին, Զարուհի Փոստանջյանին հնարավորություն է ընձեռնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթ Աղեկյանը Զարուհի Փոստանջյանին է փոխանցել պահանջագիր ուղղված Աննա Վարդապետյանին և խնդրել, որպեսզի այդ պահանջագիրը հրապարակվի: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անձ՝
Լիլիթ Աղեկյանից
Պահանջագիր
«5 աշխատանքային օրվա ընթացքում, չեք պատասխանել ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Էլինար Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Արմինե Խերանյանի, Աննա Գրիգորյանի, Արեգնազ Մանուկյանի կողմից դիմումով ներկայացված երաշխավորող հանդես գալու իմ՝ Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ պարտավորությունը։
Ձեր կողմից անգործություն դրսևորելը՝ ցայսօր չպատասխանելը, արձանագրում է՝ որպես պատիժ իմ նկատմամբ սահմանված ազատազրկման չարամիտ հովանավորություն։ Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել դատախազության կողմից՝ ձեր մեղքի չափով և բաժնով, իմ խոսքի ազատության և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը։
Դիմող՝ Լ. Աղեկյան
24.05.2025թ.»։