«Տավուշի մարզպետի աշխատակազմը շարունակում է առատորեն պարգևատրվել պետբյուջեից». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոր վարկեր են վերցնում, որ մարզպետարանի ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանեն
Տավուշի մարզպետի աշխատակազմը շարունակում է առատորեն պարգևատրվել պետբյուջեից: Սակայն մարզպետն ու մարզպետի աշխատակազմը պետական բյուջեից մարզի սոցիալապես անապահովներին դրամական աջակցություն ցուցաբերելիս ամենևին բարեհոգություն չեն ցուցաբերում։ Հունիսի 26-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին․ «1․ Հունիսի 23-ի դրությամբ որքա՞ն պարգևավճար են ստացել Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները։ 2․Հունիսի 23-ին դուք որոշել եք 94 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով պետբյուջեից հատկացնել 5 միլիոն 890 հազար դրամ։ Հունիսի 23-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմում մարզի կարիքավորներից դրամական աջակցության քանի՞ դիմում է ստացվել, դրանցից քանի՞սն է բավարարվել, քանիսը՝ մերժվել, հիմնականում ի՞նչ պատճառներով են մերժվել այդ դիմումները»։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «1. Ս/թ հունիսի 23-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին հատկացվել է 26757,0 հազար դրամ պարգևավճար: 2.Ս/թ հունիսի 23-ի դրությամբ դրամական օգնություններ են ստացել 219 ընտանիք, մերժվել է 38 դիմումներ։ Մերժման պատճառներն են՝ մշտապես և կարճաժամկետում կրկնակի դիմողներ, վարկեր մարելու համար աջակցություն, դիմումներ տուն կամ տանիք կառուցելու, վերանորոգելու, շինանյութերի տրամադրման մասին, վագոն տնակ գնելու, սպորտային միջոցառումներին արտասահման մեկնելու համար»: Տավուշի մարզպետի աշխատակազմում աշխատում են թվով 66 աշխատակիցներ, որոնք հունիսի 23-ի դրությամբ, բացի իրենց համեմատաբար բարձր աշխատավարձերը, ստացել են ընդհանուր առմամբ 26 միլիոն 757 հազար դրամ պարգևավճար։ Շուրջ 118 հազար բնակիչ ունեցող Տավուշի մարզի սոցիալապես անապահովներից 257 ընտանիք է մարզպետի աշխատակազմին դիմել, որպեսզի դրամական օգնություն ստանա։ Այդ դիմողներից կարիքավոր 38 ընտանիքների դիմումները վերահիշյալ պատճառներով մերժվել են։ Տավուշի մարզպետի հունիսի 23-ի դրոշմամբ կարիքավոր 94 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով պետբյուջեից հատկացվել է 5 միլիոն 890 հազար դրամ։ Դա այն դեպքում, որ Տավուշի մարզպետի աշխատակազմի 66 պաշտոնյաներ պետբյուջեից ստացել են 26 միլիոն 757 հազար դրամ պարգևավճար։ Տարին նոր է կիսվել, մինչև տարեվերջ մարզպետարանի ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաների պարգևատրման գումարները ավելի քան կրկնակի չափով կավելանան։ Շուրջ 15 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող ՀՀ-ն նոր վարկեր է վերցնում, որ կառավարության հետ կրկնվող գործառնույթներ ունեցող, ոչ արդյունավետ աշխատող մարզպետարանների պաշտոնյաներին մեծ պարգևավճարներ վճարի։ Աբսուրդ վիճակ է»։

«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
3501:12
«Սա աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է»․ Դավիթ Անանյան
109Երեկ, 17:36
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
117Երեկ, 17:30
«Բոլոր 3-ին էլ չեն ընտրե՞լ․ ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
106Երեկ, 17:24
««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան
104Երեկ, 17:18
«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին (տեսանյութ)
89Երեկ, 17:12
«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»․ հարց՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
80Երեկ, 17:06
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել դատական նիստերին
87Երեկ, 16:54