Մարսի վրա առաջին անգամ հալոգեն գազ են հայտնաբերել

2018-ին գիտնականները Մարսի վրա հսկայական ավազամրրրիկ են նկատել, որը թույլ է տվել անսպասելի բացահայտում անել։ Trace Gas Orbiter-ը՝ ExoMars առաքելության ուղեծրային ապարատը, մոլորակի վրա հայտնաբերել է քլորաջրածնի հետքեր, որը նախկինում Մարսի վրա երբեք չի նկատվել:
Այժմ հետազոտողները ներկայացրել են այն վարկածը, թե ինչպես կարող էր գազը հայտնվել Կարմիր մոլորակի վրա։
«Սա Մարսի մթնոլորտում հալոգեն գազի առաջին հայտնաբերումն է, և այն իրենից ներկայացնում է նոր քիմիական ցիկլ, որը պետք է հասկանալ»,- ասել է Օքսֆորդի համալսարանի ուսումնասիրության համահեղինակ Քևին Օլսենը:
Գիտնականներն ուշադիր հետևում են Մարսի մթնոլորտում քլոր պարունակող գազերին, քանի որ դրանք կարող են հաստատել, որ մոլորակը հրաբխային առումով ակտիվ է: Սակայն, եթե քլորաջրածինն արտադրվել է հրաբխային ակտիվության արդյունքում, դրա քանակը պետք է ավելանար կոնկրետ տարածաշրջանում և ուղեկցվեր այլ հրաբխային գազերով։
Սակայն տվյալ դեպքում քլորաջրածին եղել է ինչպես հյուսիսային, այնպես էլ Մարսի հարավային կիսագնդերում և չի ուղեկցվել այլ հրաբխային գազերի առաջացմամբ:
Սա խոսում է այն մասին, որ գազն ինչ-որ այլ կերպ է արտադրվել, և մենք երկրի վրա ունենք նման գործընթացներ, որոնք կարող են օգնել հասկանալու, թե դա ինչ կարող է եղած լինել։
Մեր մոլորակի վրա քլորաջրածնի արտադրությունը ներառում է բազմափուլային գործընթաց, որը պահանջում է մի քանի հիմնական բաղադրիչ: Առաջին հերթին անհրաժեշտ է նատրիումի քլորիդ (սովորական աղ), որը մնացել է գոլորշացման գործընթացից: Մարսի վրա բավականաչափ աղ կա։ Փոշոտ փոթորկի արդյունքում նատրիումի քլորիդ է արտանետվում մթնոլորտ։ Բացի այդ, Մարսի վրա կան բևեռային սառցե գլխարկներ, որոնք ամռանը հալվում են: Երբ ստացված ջրի գոլորշին խառնվում է աղի հետ, որպես հետևանք ռեակցիան քլոր է արձակում, այնուհետև ռեակցիայի արդյունքում ձևավորվում է քլորաջրածինը:
«Մենք նաև ականատես ենք լինում փոշու հետ հարաբերակցության. մենք ավելի շատ քլորաջրածին ենք տեսնում, երբ փոշու ակտիվությունը մեծանում է, և այդ գործընթացը կապված է հարավային կիսագնդի սեզոնային տաքցման հետ»,- նշել է Քևին Օլսենը:
Ապագա և ընթացիկ դիտարկումները կօգնեն կազմել այս գործընթացի փուլերի ավելի ամբողջական պատկերը։
Հետագա լաբորատոր փորձարկումներն ու մոդելավորումը կօգնեն գիտնականներին բացառել կամ հաստատել Մարսի մթնոլորտ քլորաջրածնի արտանետման հնարավոր մեխանիզմները:


Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
262120.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
176720.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
203618.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
205517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
311617.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
245011.10.2026, 23:42