«Fly Arna-ին` թևերը չբացած, երկնքից իջեցրեցին»․ Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Fly Arna-ին՝ թևերը չբացած, երկնքից իջեցրեցին ներքև: Սկզբից հայտարարվեց, որ ստեղծվում է ազգային ավիափոխադրող՝ արտասահմանյան հզոր ավիաընկերության ու պետության մասնակցությամբ: Բավականին գրագետ տեղեկատրավական արշավ տարվեց, հաշված ամիսների ընթացքում ընկերության ֆեյսբուքի էջի հետևորդների թիվը մի քանի տասնյակ հազարի հասավ: Չնայած ահագին գումար ներդրվեց, միևնույն է ընկերությունը կիսեց նախկինում մեծ հնչողությամբ ու ազգային բրենդի տակ շուկա մտած ավիափոխադրողների ճակատագիրը: Հույս ունեմ ամեն դեպքում կստացվի ընկերությանը հանել էս ճգնաժամային վիճակից, բայց բոլոր տվյալները հուշում են հակառակի մասին: Մի քանի դիտարկում.
Հայաստանի նման փոքր ավիաշուկայում, որտեղ գործում է բաց երկնքի քաղաքականություն, դժվար կամ գրեթե անհնար է ունենալ ազգային ավիափոխադրող:
Բաց և փոքր շուկայում, որում թռիչքների գերակա ու ամենածանրաբեռնված ուղղությունը Ռուսաստանն է իր ավիաընկերություններով, չափազանց դժվար է մրցակցել օրինակ «Աերոֆլոտի» նման մեծ ու հարուստ ընկերության հետ:
Մրցակցությունը, օրինակ ավիտոմսերի գների իջեցման կամ այլ տեսքով, բերելու է ավիաընկերության ծախսերի մեծացման, եկամուտների նվազման: Արդյունքում՝ շուկայից հեռանալու է այն ավիաընկերությունը, որի հնարավորությունները նվազ են:
Տվյալ իրավիճակում ՀՀ կառավարությունը կամ պետք է քվոտաներ սահմաներ՝ ըստ էության չեղարկելով բաց երկնքի քաղաքականությունը, կամ ի սկզբանե չմտներ էս գործարքի մեջ:
Ընդհանրապես բաց երկնքի քաղաքականության պայմաններում, դժվար է ունենալ ազգային ավիափոխադրող, եթե պետությունն ակտիվ ու արդյունավետ չի մասնակցում այդ ավիաընկերոթյան կառավարմանն ու մեծ գումարներ չի ներդնում այնտեղ:
«Արմավիայի» սննկացումից հետո Հայաստանում բաց երկնքի քաղաքականության անցման այն ժամանակվա հիմնական ջատագոցներից էր ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը: Տեսնես՝ նա կպատկերացներ, որ այդ թվում իր ջատագովության արդյունքում Հայաստանի ավիաշուկայում դոմինանտ դիրքեր զբաղեցրեցին ռուսական ավիաընկերությունները»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
160116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
129115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167913.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202710.11.2026, 19:37