«Պահանջում ենք, որ Ավինյանը գա և հանդիպի մեզ հետ». Պռոշյան համայնքի բնակիչ
![]() 251 Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 09:48 «Եթե խախտում են մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը, մենք նույնպես կխախտենք ուրիշների տեղաշարժվելու իրավունքը»,- ասել է Աշտարակի մայրուղին փակած Պռոշյանի բնակիչներից մեկը՝ պահանջելով հանդիպում Տիգրան Ավինյանի հետ. «Հիմա մենք գտնվում ենք Երևանի տարածքում: Խնդրում և պահանջում ենք, որ պարոն Ավինյանը գա և հանդիպի մեզ հետ, ասելիք ունենք իրեն՝ որպես ՀՀ քաղաքացի»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոորոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: Մինչ այժմ Երևանի հետ կապը ապահովում էր «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն: Նախօրեին պռոշյանցիների և ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տևած հանդիպման արդյունքում պարզ էր դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ: |
«Տապալվելուց հետո ուշքի են գալիս ու ասում՝ նոր ընտրություններ անենք». Դերենիկ Մալխասյան
7802:0624 ժամ ջուր չի լինի Շենգավիթի մի շարք հասցեներում
9500:48«Էս ծաղրի թատրոնն արժեցել է մի ամբողջ Արցախ ու հազարավոր կյանքեր». Լիլիթ Բլեյան
18300:36Հայոց Ցեղասպանության 110 ամյակին նվիրված միջոցառումների շարքը
124Երեկ, 23:54«Քննադատությանը զուգահեռ շարունակում են քաղաքական աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին». Էդգար Ղազարյան
158Երեկ, 23:18«Բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում կառուցապատումը»․ Տիգրան Ավինյան
179Երեկ, 23:06«Գագիկ Բեգլարյանը պետությանը պատճառել է 2,3 մլրդ դրամի վնաս». Հակակոռուպցիոն կոմիտե
172Երեկ, 21:54Երևան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին
179Երեկ, 21:18