«Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ում ապրիլի 27-ին մահվան ողբերգական դեպքի մասին ՄԱՄՈՒԼ.am-ի հրապարակումից հետո քաղաքացիների ահազանգերը խմբագրություն չեն դադարում։
Նույն ԲԿ-ում երիտասարդ Սևակ Խաչիկյանի մահվան առեղծվածային և ողբերգական դեպքի մանրամասները խմբագրությանն է ներկայացրել քույրը՝ Սուսաննա Խաչիկյանը։
Ներկայացնում ենք զրույցի ամբողջական սղագրությունը։
«Եղբայրս 27 տարեկան էր։ Պետք է սրտի կլապանը փոխեին։ Առաջին վիրահատությունը կատարել էր Հրայրը։ Ե՛վ վիրահատությունը, և՛ հետվիրահատական շրջանը եղբայրս շատ լավ էր անցել՝ առանց որևէ խնդրի։
Մեզ ուղղորդեցին էդ Գագիկ Հեբոյանի մոտ։
Վիրահատությունը տևեց 6-7 ժամ։ Մեզ ասացին՝ «վիրահատությունը շատ լավ է անցել․․․ ամեն ինչ լավ է»։ Ես կարողացա մտնել բոքս և տեսնել եղբորս, որից հետո մեզ ուղարկեցին տուն։
Ժամեր անց, երևի մեկին-երկուսին, հիվանդանոցից զանգահարում են մեզ և ասում. «Ձեր եղբայրը շատ վատ ա․․․, կտրուկ վատացել ա․․․ շտապ եկեք հիվանդանոց»։
Պատկերացրեք՝ ինչ վիճակում կհասնենք հիվանդանոց։ Մեզ չթողեցին մտնել ներս, սպասեցրեցին մոտ երկու ժամ, հետո եկան, ասացին՝ «ձեր եղբայրը մահացել է․․․ սրտի անբավարարություն․․․ սիրտը չդիմացավ․․․ սրտի կանգ է եղել»։
Թե իրականում ինչ էր պատահել, ինչ սխալ էին կատարել բժիշկները, որևէ բացատրություն մեզ չտրվեց։
Եղբորս կինը հղի էր, սպասում էին երրորդ երեխային և մահվանից 25 օր անց ծնվեց եղբորս երրորդ երեխան։
Երիտասարդ, ընդամենը 27 տարեկան եղբորս կյանքը կործանելուց, երեք անչափահաս երեխաներին առանց հայրիկի թողնելուց, մեր ընտանիքը քանդելուց հետո, այդ Հեբոյանը և նրա անձնակազմից որևէ մեկը, գոնե ձևի համար, չի էլ զանգահարել մեր ընտանիքի որևէ անդամի։
Մենք չենք դիմել ոստիկանություն, քանի որ գիտենք՝ Հայաստանում ոչ մի բժիշկ չի պատժվում։ Սպասում էինք, որ ոստիկանությունը պետք է գործ հարուցի, սակայն ոչ մի բան տեղի չունեցավ։ Գագիկ Հեբոյանը չպատժվեց։ Ավելին մինչ օրս աշխատում է։
Հասկանալով, որ որևէ մեկը չի պատժվելու և հսկայական ծախսեր պետք է անենք ոստիկանական ձևական քաշքշուկների վրա, այն դեպքում, երբ եղբորս կինը և երեք անչափահաս երեխաները մնացել են առանց հայրիկի, որոշեցինք չծախսել գումարը, այլ հոգանք եղբորս ընտանիքի հոգսերը»։
Տեղեկացնում ենք, որ խմբագրությունն անդադար ահազանգեր է ստանում նույն ԲԿ-ում և բժիշկների մասնակցությամբ ողբերգական միջադեպերի մասին։
Ահազանգերն ուսումնասիրության փուլում են և պարբերաբար կներկայացնենք հանրությանը։
Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է ութ հոդված՝
2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,
6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան,
7) «Մի երկու օրից անե՞նք էդ ստենդը», «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք»․ սրտաբան Քրիստինե Պողոսյան․ հերթական սկանդալը՝ Նորք Մարաշ ԲԿ-ում (տեսանյութ),
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։


«Առողջապահության ապահովագրման նոր համակարգի բյուջեն երկու շաբաթ առաջ սպառվել է, փողը կերել-պրծել են». Արթուր Դանիելյան
142Երեկ, 00:06
«Հայաստանը շարունակում է մնալ սրտանոթային հիվանդություններից մահացության առաջատար երկրների շարքում»․ Անուշ Պողոսյան
27801.06.2026, 15:18
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել
64225.05.2026, 19:18
«Տարվա կեսին չհասած՝ դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել»»․ Անուշ Պողոսյան
65125.05.2026, 13:24
Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի․ «Հրապարակ»
68423.05.2026, 09:12
«Էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ունի որոշակի վտանգներ»․ ՀՀ ԱՆ
76321.05.2026, 00:30
ԱՀԿ-ն գրանցել է Էբոլայով հիվանդացության ավելի քան 500 ենթադրվող դեպք և 130 մահ
291919.05.2026, 18:13
«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ
103116.05.2026, 02:06