Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ագարակի ՊՄԿ-ի պոչանքը թափվում է Արաքս գետը. Իրանի դեսպանատուն եմ դիմելու». Թեհմինե Ենոքյան

«Ագարակի ՊՄԿ-ի պոչանքը թափվում է Արաքս գետը. Իրանի դեսպանատուն եմ դիմելու». Թեհմինե Ենոքյան
1911
Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 22:48

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ագարակի ՊՄԿ կոչվող ընկերությունը երեկվանից «Առավոտ» թերթում հրապարակված նյութի վերաբերյալ, այն է՝ որ ընկերությունում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով թափոնաջրերը հայտվել են Արաքս գետում, պահանջում է խմբագրությունից հերքում։
Ուզում եմ Ագարակի ՊՄԿ-ի ղեկավարությանը տեղեկացնել, որ ինչ անում եք, թե շաբաթը քանի անգամ եք անում, պոչանքը լցնում եք Արաքս գետ, իմացեք, որ մենք տեղյակ ենք, ու երբ հնարավորությունները թույլ են տալիս դրոն թռցնել ու ձեր կոմբինատի կեղտը նկարել, անում ենք։
«Առավոտ» թերթից ձեռ քաշեք, մարդիկ ուղղակի մտածել են, որ ձեր մոտ վթար է, որ դուք բարեխիղճ ընկերություն եք, ուղղակի պատահաբար, ոչ դիտավորյալ պոչանքը հայտնվել է Արաքս գետում, մինչ դեռ դուք դա անում եք պարբերաբար, սուտ չլինի ամեն օր։
Այնպես որ, եթե համարձակություն ունեք հերքել այս լուսանկարը, փորձեք հերքել։ Կա նաև այս պատկերի տեսանյութ տարբերակը, որը թողնում եմ քոմենթներում։


Ասեմ ավելին, դեռ ՇՄՆ Ռոմանոս Պետրոսյանի ժամանակ բազմիցս հասարակական խորհրդի նիստերի ժամանակ այս հարցը բարձրացրել եմ, նամակներ եմ հղել նախարարություն, պահանջել եմ որպեսզի գործողություններ իրականացվեն, ինձ պատասխանել են, թե բա հեսա-հեսա տեսչական ստուգումներ են սկսվելու, մի տարի անցել է, ոչ մի տեսչական ստուգում չեմ տեսնում։
Իմ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզել եմ, որ Սյունիքի մարզի տեսուչները սերտ կապեր ունեն Ագարակի ՊՄԿ-ի հետ ու աչքակապոցի են անում, երբեմն վարույթ են սկսում, հետո կասեցնում, կամ վնասը թեթևակի գնահատում 200000-ից 1 մլն դրամի շրջանակներում ու մոռանում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Ես դեռ չեմ խոսում ձեր ընդերքաօգտագործման թույլտվությունները կասեցնելու ու խիստ պայմաններ ձեր դեմ դնելու մասին, քանի որ ավելորդ եմ համարում էս օրենսդրական, իրավական, դատական համակարգի պայմաններում նման բաների մասին խոսելը։
Բայց դե դա դատարանը պետք է աներ, որը չունենք․․․ Դուք էլ դրան եք ապավինում։
Մինչդեռ Գործերը ծածկադմփոց են արվում ու մոռացվում։
Մենք հոյակապ տեղեկացված ենք, որ կա օրենսդրական բաց, այն է՝ ցածր տույժ ու տուգանք, որի պատճառով հանգիստ կարելի է պոչանքը գետը լցնել, բռնվելու դեպքում վճարել ու նորից լցնել, մինչև հաջորդ բռնվելը։
Կա նաև մեկ այլ օրենսդրական բաց՝ տնտեսվարողը, երբ ստանում է ՇՄԱԳ թույլտվություների փաթեթ, գրված է, որ ընկերությունն իրավունք ունի պարզվածքը գետը լցնել, դե մարդիկ էլ պարզվածքի տեղը պոչանք են լցնում, աչքից հեռու, ո՞վ պետք է ստուգի։
Էս տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հնարավոր չեղավ գետերում ստուգիչ սարքավորումներ տեղադրել, որով հնարավոր կլինի չափել ծանր ու վտանգավոր մետաղների առկայության չափաքանակը։ Էս օրերին քննարկվում է ՇՄԱԳ օրենսգրքի փոփոխության նախագիծը, որը ոչ մի կերպ չի կարգավորում այս ու նման այլ հարցեր, փոփոխության նախագիծը չի քննարկվել ոչ հասարակական խորհրդի անդամների հետ ոչ հանրության լայն խմբի հետ, Ռոմանոս Պետրոսյանին փոխարինել է Սիմինդյանը, ով չի ունեցել գեթ մեկ հանդիպում հանրության հետ։
Միջանդար ա լրիվ․․․
Բայց գալու է հատուցման ժամանակ, ու դաժան ձևով ա գալու։
Հ. Գ քանի որ ոչ պետություն կա, ոչ պետական մարմին, ստիպված Իրանի Հանրապետության դեսպանատուն էլ պետք է ուղարկեմ այս ամենը»։

Աղբյուրը`   Թեհմինե Ենոքյան