«Պատահականորեն փրկվել է ականավոր պատմաբան ու հնագետ Գևորգ Տիրացյանի արխիվը». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վտանգված ժառանգություն և հիշողություն
Լուսանկարում օրեր առաջ փրկված՝ ականավոր պատմաբան ու հնագետ Գևորգ Տիրացյանի՝ շուրջ 500 միավորից բաղկացած լուսանկարչական արխիվն է: Այն փրկվեց շատ պատահականորեն, երբ ինչ որ մեկը որոշել էր ազատվել հիշողության այդ «բեռից» և ողջ լուսանկարչական արխիվը նետել էր հարակից աղբարկղ: Երջանիկ պատահականությամբ այդ նույն աղբարկղը քրքրող անօթևան մեկը, տեսնելով այս լուսանկարները, որոշում է այն իրացնել «Վերնիսաժ»-ում, որտեղից ծանոթ հնավաճառներն առաջինը կապվեցին ինձ հետ: Պատահական դիպվածի արդյունքում այս լուսանկարները չեն հայտնվում Նուբարաշենի աղբանոցում: Լուսանկարներում առկա են նաև պեղման աշխատանքների ու պեղածո իրերի բազմաթիվ լուսանկարներ: Լուսանկարները նվիրատվության կարգով հանձնել եմ Հայաստանի պատմության թանգարանին: Որոշ կրկնօրինակներ կհանձնվեն ՀՀ ԳԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտին:
Ցավոք, ականավոր պատմաբան-հնագետի նամականին չհաջողվեց փրկել, քանի որ այն արդեն ոչնչացվել էր: Խնդիրը չափազանց լուրջ է և առաջին հերթին վերաբերում է մեր հիշողության ու մշակութային ժառանգության հանդեպ անհատական մակարդակից մինչև գերատեսչականը եղած կրավորական ու մերժողական կեցվածքին: Մշակութային քաղաքականությունը սեփական վիճելի ձևակերպումներով աշխարհայացքը պարտադրելը չէ, ոչ էլ քաղաքական ժամանակավրեպ օրակարգերին ծառայեցնելը: Հայկական մշակույթի ու մշակութային ժառանգության մարգինալացման ու ամբոխահաճո միջոցառումների կազմակերպման փոխարեն արժեր մշակել իրական քաղաքականություն այս ու նմանատիպ նախճիրներից ապահովագրվելու համար:
Մինչդեռ ԿԳՄՍ-ն զբաղված է ֆեստիվառների ու անճաշակ միջոցառումների կազմակերպմամբ՝ պետական բյուջեի միջոցները մսխելով տարբեր տրամաչափի հաջողակ ժուլիկների ատկատային գաղափարներն իրականացնելով: Սա մերօրյա ողբերգության մեկ այլ դրսևորում է, որտեղ առաջնայինը սեփական բյուջեն հեշտ ու արագ, սակայն օրինականին մոտ ձևակերպումներով հարստացնելն է: Բեմեր տեղադրելն ու քանդելը, հրավառություններով Երևանի շենքերը վթարային դարձնելը այլևս կարելի է համարել հայկական մշակութային քաղաքականությունը ներկայացնող սպորտաձև: Այս կեղծ թոզփչոցին նոր չէ, այն վաղուց մշակված կոռուպցիոն սխեմա է իր բոլոր բաղադրիչներով, որը գնալով ավելի ու ավելի է զարգանում իրական մշակութային քաղաքականության փոխարեն:
Ո՞վ է Գևորգ Տիրացյանը
1940-ականներին ընտանիքի հետ Ռումինիայից հայրենադարձվելով, Գ. Տիրացյանը 1952 թ. ընդունվում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ նրա գիտական ղեկավարն էր Բորիս Պիոտրովսկին։ Գ. Տիրացյանը Կարմիր բլուրի և Գառնիի հնագիտական արշավախմբերի անդամ է եղել: Նրա հետազոտությունների անկյունաքարն են դարձել հին Հայաստանի մայրաքաղաք Արմավիրի պեղումները, որոնց վերաբերյալ պատմաբանը հրատարակել է շուրջ քառասուն գիտական աշխատություններ։ 1957 թ. Գևորգ Տիրացյանին շնորհվում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Գառնիի դամբանադաշտի և բաղնիքի պեղումներին նվիրված ատենախոսության համար։ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ստեղծման առաջին օրերից (1959 թվական) մինչև իր կյանքի վերջը Գևորգ Տիրացյանն աշխատել է այս ինստիտուտում՝ սկզբում՝ որպես ավագ գիտաշխատող, այնուհետև՝ հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ (1974-1993), ինստիտուտի փոխտնօրեն (1981-1988), ապա տնօրեն (1988-1993)»։

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
22710.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
41408.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
59807.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
64606.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
58406.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
47406.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
43006.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
79702.09.2026, 20:48