Նորք Մարաշ ԲԿ-ն գովազդում է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծած սրտաբան Կարեն Կուրդովին
![]() 2080 Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ., 12:24 Մահվան ողբերգական դեպքերի մասին հրապարակումներից հետո, քաղաքացիներն ահազանգում են, որ Նորք Մարաշ ԲԿ-ն «հիմա էլ գովազդում է՝ Մանկական սրտաբանական թիմին, որի առաջին շարքերում է մանկական սրտաբան Կարեն Կուրդովը», ով հայտնի է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծելու սկանդալային միջադեպով։ Հրապարակումը տարածում է նաև ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը։ Հիշեցնենք, որ Մանե Ռաֆայելյանը հայտնել էր, որ Նորք Մարաշ բժշկական կենտրոնում էխոսրտագրության հետազոտության ժամանակ մանկական սրտաբան Կարեն Կուրդովը ծեծել է՝ ի ծնե սրտի խնդիր ունեցող 4-ամյա երեխային այն բանի համար, որ երեխան վախեցել է և չի ցանկացել պառկել։ Ավելին, բժիշկ Կարեն Կուրդովը գոռացել է նաև երեխայի մոր վրա և ասել․ «Գնա բոլորին ասա, որ չլսող երեխաների հետ ես սենց եմ վարվում»։ Դեպքի առիթով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու հիմքով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչականում հարուցվել է քրեական գործ և սրտաբան Կարեն Կուրդովին մեղադրանք է առաջադրվել, իսկ գործը քննվել է քրեական դատարանում (ԵԴ/0654/01/21)։
Այսպես։ ԲԿ-ի պաշտոնական պատասխանում կարդում ենք․ «(...) կրելով բժշկական պատասխանատվություն, (...) իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարել կարողանալու նպատակով բժիշկ Կուրդովը սաստել է երեխային, ինչը, ցավոք, «հատուկ» մեկնաբանության է արժանացել իրավական տերմինաբանությանը ծանոթ Ավագյանների մոտ (խոսքը երեխայի ծնողների մասին է - խմբ.): Շատ լավ հասկանալով «ընտանեկան իրավաբանական արժանապատվությունը» «փրկելու» ձգտումը՝ հույս ենք հայտնում, որ Ավագյանները ձեռնպահ կմնան ողջ կյանքը մարդկանց առողջությանը նվիրած բժշկին հանիրավի պարսավելուց, (...) մեր իրականությունում կան մարդիկ, որոնք փաստացի կասկածի տակ են դնում բժշկի ու իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները՝ ասելով, որ նա ծեծի է ենթարկել 4 տարեկան երեխային՝ առանց խորամուխ լինելու մանրամասների և, բժշկական լեզվով ասած, «դեպքի հոգեբանության մեջ»: Ավելին, ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանը լրատվամիջոցներից մեկին տված պարզաբանումներում նշել է, որ «ինչ ծնողներն են նկարագրում՝ ծեծուջարդ և այլն, նման բան չի եղել (...)»:
Խմբագրությունն արդեն անդրադարձել է Նորք Մարաշ ԲԿ-ում բժշկական էթիկայից դուրս վարքագծի դրսևորումներին՝ Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին և «Մի երկու օրից անե՞նք էդ ստենդը», «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք»․ սրտաբան Քրիստինե Պողոսյան․ հերթական սկանդալը՝ Նորք Մարաշ ԲԿ-ում (տեսանյութ) հոդվածներում։ Հավելենք, որ Նորք Մարաշ ԲԿ-ում ողբերգական և առեղծվածային մահվան դեպքերը, բուժառուների հետ բժշկական էթիկայից դուրս վարքագծի դրսևորումները, բազմամիլիոն չարաշահումների, կասկածելի գործարքների, մեկ անձից գնումների, քրեական գործերի վերոնշյալ շղթան գրեթե ամբողջությամբ սկսվել է տնօրեն՝ Միքայել Ադամյանի նշանակումից հետո։ Խմբագրությունն ուսումնասիրում է այս միջադեպերի, ինչպես նաև ստացված նոր տեղեկությունների մանրամասները և առաջիկայում կներկայացնի սկանդալային նոր բացահայտումներ՝ Նորք Մարաշ ԲԿ-ի տնօրինության և բուժանձնակազմի մի քանի ներկայացուցիչների՝ առեղծվածային գործարքներում ներգրավվածության մասին։
Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է 10 հոդված՝ 2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում», 3) «Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին, 4) «Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին, 5) Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին, 6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան, 9) «Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան, 10) 66 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում։
Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։ |
Պոլիկլինիկաներից հնարավոր կլինի անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով (տեսանյութ)
66Երեկ, 23:46«Հիշեցի Քովիդի ժամանակ կայֆավատ անող նախարարին, պարետին ու իրենց վերադասին». Տիգրան Քոչարյան (լուսանկար)
241Երեկ, 19:18Նորք Մարաշ ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը, զանգով պատվերներ կատարում, իսկ Երևանի քաղաքապետարանը կոծկում է, ապա՝ հաստատում խախտումները
216Երեկ, 10:48«Բժշկական ծառայությունների կենտրոնացումն ունի կոռուպցիոն ռիսկեր»․ Ծաղիկ Վարդանյան
25826.07.2025, 16:00Ավանեսյանի նպատակներն արդարանում են. հերթը ՔՊ վարչության ընտրություններինն է. «Ժողովուրդ»
51224.07.2025, 09:24«Կասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
49822.07.2025, 18:42«Կոչ ենք անում՝ ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը»․ ԱԱՏՄ
63621.07.2025, 17:12«Նորք Մարաշ ԲԿ-ի վիրաբույժ Վրեժ Հովակիմյանն ամուսնուս հասցրեց անդառնալի կետի, իսկ ինքը մեկնեց արտերկիր՝ Նոր տարի նշելու»․ քաղաքացին՝ ամուսնու մահվան միջադեպի մասին
109521.07.2025, 11:36