Նորք Մարաշ ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը, զանգով պատվերներ կատարում, իսկ Երևանի քաղաքապետարանը կոծկում է, ապա՝ հաստատում խախտումները
![]() 132 Այսօր, 10:48 Ինչպես տեղեկացրել էինք, ՄԱՄՈՒԼ.am լրատվականը շարունակում է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ում ողբերգական մահերի, բուժանձնակազմի՝ բժշկական էթիկայից դուրս վարքագծի (ձայնագրություններ, տեսանյութեր), կասկածելի գնումների դեպքերը, որոնցով հարուցվել են քրեական գործեր։ Խմբագրությունը պարզել է, որ ԲԿ-ում «Գնումների մասին» օրենքի շրջանցման դեպքերը սկսվել են տնօրեն Միքայել Ադամյանի ղեկավարման սկզբից և ընդամենը մեկ տարի անց, 2020 թ․ ՊՎԾ-ն բացահայտել է դրանք։ Խախտումները վերաբերում են «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ պայմանագրին, որը պետք է մատակարարեր Medtronic և Abbott դեղապատ ստենտներ (ստենտների մատակարարման գործարքներին կանդրադառնանք հաջորդ հրապարակման մեջ)։ 2021 թ․ Երևանի քաղաքապետարարանն ուսումնասիրել է բաց մրցույթներից մեկը և հայտնաբերել կոպիտ խախտումներ․ 13 չափաբաժնից բաղկացած բաց մրցույթում ԲԿ-ն ապրանքների տեխնիկական բնութագրերը կազմել է խտրական և ոչ մրցակցային տարբերակով։ Ներքին աուդիտի եզրակացությունում կարդում ենք․ «Նորք Մարաշ ԲԿ-ի պատասխանատու ստորաբաժանումները կոպտորեն խախտել են «Գնումների մասին» օրենքի պահանջները՝ տեխնիկական բնութագրերում հղում են կատարել կոնկրետ ընկերությունների և ապրանքային նշանների»։ Գնումների հպանցիկ ուսումնասիրությունից անգամ ակնհայտ է, որ ԲԿ-ն առանց որևէ ընթացակարգի պատվերներ է տալիս մի շարք ընկերությունների․ եթե ցանկանում է ապրանք գնել, զանգահարում է կոնկրետ ընկերության և խնդրում մատակարարել։ Ավելին, առանց հիմնավորումների, չեղարկում է մատակարարների պայմանագրերը, ներգրավում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերություններ, որոնց հիմնադիրները (իրական շահառուները) փոխկապակցված են (ենթադրաբար) ԲԿ տնօրինության, կամ բուժանձնակազմի հետ (խմբագրությունն այժմ հետաքննում է այս տեղեկությունները)։ Վերոնշյալ փաստերի վերաբերյալ հարցումներին Երևանի քաղաքապետարանի պատասխանում ասվում է․ «Նորք Մարաշ ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 և 2021 թթ. բժշկական կենտրոնի կարիքների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումների գնումներն իրականացվել են բացառապես գնումների վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրության շրջանակում՝ մրցակցային գնման ձևերով»։ Քանի որ Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքապետարանի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություն էր տրամադրել, նոր հարցում է ուղարկվել Երևանի քաղաքապետարան՝ նշելով ԲԿ-ին առանց գնման ընթացակարգերի ապրանքներ մատակարարած ընկերությունների տվյալները և պահանջել հայտնել, թե ի՞նչ ծավալի գնումներ են կատարել այդ ընկերություններից։ Ապացույցների ծանրակշիռ ազդեցության տակ, Երևանի քաղաքապետարանը հաստատել է, որ Նորք Մարաշ ԲԿ-ն առաջին գրության մեջ թաքցրել է առանց մրցույթի գնումներ կատարելու փաստը, նշելով՝ «այո՛, նմանատիպ գնումներ կատարվել են»։ Փաստորեն, Նորք Մարաշ ԲԿ-ն, գնումները կատարում է իր հայեցողությամբ և նախընտրած մատակարարներից՝ շրջանցելով գնումների մասին ՀՀ օրենսդրությունը, որի մասին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Տիգրան Ավինյանը տեղյակ են, սակայն որևէ գործողություն չեն իրականացրել։ Հավելենք, որ նմանատիպ միջադեպով, «Մեգիէլ» ՍՊԸ-ն բողոքարկել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցին ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգը (ՍՑ-ԼՕ-2022/261, ԳԲՔԱ-ՆԳ-2021/18, ՆՄԲԿ-ԲՄԱՊՁԲ-21/46) և սնանկության հայց է ներկայացրել Նորք Մարաշ ԲԿ-ի դեմ (ՍնԴ/1626/04/21)։ Դատարանը պարտավորեցրել է ԲԿ-ին վճարել 3 867 207 դրամ (դատավոր՝ Լ․ Կատվալյան)։ Խմբագրությունում առկա տեղեկություններով, նշված գումարը (կամ մի մասը), «Մեգիէլ» ՍՊԸ-ին փոխանցվել է ոչ թե ԲԿ-ի, այլ՝ տնօրեն Միքայել Ադամյանի անձնական միջոցներից։ Այս այս տեղեկատվությունը ևս ճշգրտվում է և եթե հաստատվի, ապա դրան կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։
Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է 12 հոդված՝ 2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում», 3) «Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին, 4) «Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին, 5) Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին, 6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան, 9) «Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան, 10) 66 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում, 11) Նորք Մարաշ ԲԿ-ն գովազդում է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծած սրտաբան Կարեն Կուրդովին, 12) «Նորք Մարաշ ԲԿ-ի վիրաբույժ Վրեժ Հովակիմյանն ամուսնուս հասցրեց անդառնալի կետի, իսկ ինքը մեկնեց արտերկիր՝ Նոր տարի նշելու»․ քաղաքացին՝ ամուսնու մահվան միջադեպի մասին։
Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։ |
Նորք Մարաշ ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը, զանգով պատվերներ կատարում, իսկ Երևանի քաղաքապետարանը կոծկում է, ապա՝ հաստատում խախտումները
13110:48«Բժշկական ծառայությունների կենտրոնացումն ունի կոռուպցիոն ռիսկեր»․ Ծաղիկ Վարդանյան
23826.07.2025, 16:00Ավանեսյանի նպատակներն արդարանում են. հերթը ՔՊ վարչության ընտրություններինն է. «Ժողովուրդ»
49224.07.2025, 09:24«Կասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
49422.07.2025, 18:42«Կոչ ենք անում՝ ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը»․ ԱԱՏՄ
63121.07.2025, 17:12«Նորք Մարաշ ԲԿ-ի վիրաբույժ Վրեժ Հովակիմյանն ամուսնուս հասցրեց անդառնալի կետի, իսկ ինքը մեկնեց արտերկիր՝ Նոր տարի նշելու»․ քաղաքացին՝ ամուսնու մահվան միջադեպի մասին
106121.07.2025, 11:36«Ինչպե՞ս պահպանել առողջությունը շոգ եղանակին»․ ՀՀ ԱՆ
67218.07.2025, 16:54«ԱՄՆ-ում Coca-Cola-ի բաղադրության մեջ բնական շաքար կօգտագործվի»․ Թրամփ
175317.07.2025, 09:48